Եվրոպա

Նիդեռլանդները պատրաստ է երկու միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2025 թվականին

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները պատրաստ է 2025 թվականին երկու միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ տրամադրել Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

X սոցիալական ցանցում նախարարի հրապարակման համաձայն՝ Բրեկելմանսը Կիևում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

«Կիևում այցելում եմ իմ ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին՝ քննարկելու մեր անսասան աջակցությունը։ Ես նրան տեղեկացրել եմ 2025 թվականին 2 միլիարդ եվրոյի չափով մեր օգնության փաթեթի մասին: Որոշիչ նշանակություն ունի «անօդաչուների գծով» 500 միլիոն եվրոն՝ ԱԹՍ-ներ, որոնք Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Ռուսաստանին առաջնագծում կանգնեցնելու համար», - ասվում է մարտի 30-ի ուշ երեկոյան Բրեկելմանսի հրապարակած հաղորդագրության մեջ:

Մարտի 31-ին Բրեկելմանսը նաև հրապարակումներ է արել Արևելյան ռազմաճակատի շտաբ, ինչպես նաև Դնեպրի մերձակայքում զորավարժարան այցելելու մասին։

Հայերեն Русский

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում