Թրամփը հայտարարել է, որ «խիստ զայրացած» է Պուտինի վրա, և ՌԴ-ին սպառնացել է երկրորդային մաքսատուրքերով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «խիստ զայրացած է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի օրինականությունը կասկածի տակ դնող արտահայտությունների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «Պուտինը ճիշտ տեղ չի գնում»։

«Եթե ես և Ռուսաստանը չկարողանանք համաձայնության հասնել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ, և եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ինչը կարող է այդպես չլինել, բայց եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ապա ես երկրորդային մաքսատուրքեր կսահմանեմ նավթի, Ռուսաստանից դուրս եկող ամբողջ նավթի վրա», - ասել է Թրամփը NBC News-ին՝ հավելելով, որ ամբողջ նավթի համար կսահմանվեն 25 տոկոս մաքսատուրքեր։

Թրամփը նաև նշել է, որ Պուտինը գիտի իր՝ բարկացած լինելու մասին, սակայն ունի «շատ լավ հարաբերություններ նրա հետ», և որ այդ «զայրույթը կցրվի, եթե նա (Պուտինը) ճիշտ վարվի»։

Այնուհետև մարտի 30-ին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփվելիս Թրամփը նորից կրկնել է, որ «հիասթափված է» Զելենսկիի օրինականության մասին վերջին օրերին Պուտինի արած արտահայտությունների պատճառով։

«Նա (Պուտինը) պետք է համաձայնագիր կնքի նրա (Զելենսկիի) հետ՝ դուր գա նա իրեն, թե դուր չգա», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի համար սահմանվել է «հոգեբանական վերջնաժամկետ» Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ համաձայնության գալու համար:

«Դա հոգեբանական վերջնաժամկետ է: Եթե ես կարծեմ, որ նրանք ձգձգում են, ուրախ չեմ լինի դրա համար», - ասել է Թրամփը։

ՌԴ նախագահը մարտի 28-ին առաջարկել էր ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների ու ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։ Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։  

Ռուսաստան

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել ՄԱԿ-ի հովանու ներքո՝ պատերազմն ավարտելու համար

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում