Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երկու պատգամավորների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ երկրից չհեռանալու արգելքը։

Մարտի 27-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ տվեց համաձայնություն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին՝ քրեական հետապնդում հարուցելու Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կողմ է քվեարկել 67 պատգամավոր, Հովիկ Աղազարյանի վերաբերյալ միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Տարոն Մարգարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները վերաբերվում են այն ժամանակահատվածին, երբ նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Ըստ դատախազության՝ նա ներգրավված է եղել դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարման գործընթացներում՝ կապված պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ։

Հովիկ Աղազարյանը կասկածվում է խոշոր չափի կաշառքի դիմաց մանր եղջերավոր կենդանիների արտահանման կազմակերպման խոստման, ինչպես նաև այլ գործով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ, ինչը վերագրվում է Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել