ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ՀՆԱ-ի ցուցանիշները 2024 թվականին ավելացել են 4,2%-ով, մինչդեռ Եվրամիությունում աճը կազմել է ընդամենը 0,8%։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ԱՊՀ անդամ երկրների «Մեծ եվրասիական գործընկերության զարգացման նոր ազդակները» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում։

«2024 թվականին ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն ավելացել է 4,2%-ով: ԵՄ-ում, օրինակ, նույն ցուցանիշը, ըստ նախնական գնահատումների, կազմել է ընդամենը 0,8%: ԵԱՏՄ-ի փորձը կարող է նաև լավ օժանդակություն լինել Եվրասիայում բարեկեցության և բարգավաճման տարածության կառուցման համար», - ասել է նա տեսաուղերձում։

«Մասնավորապես, ԵԱՏՄ-ում ոչ սակագնային խոչընդոտների վերացումը՝ ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր պարտադիր պահանջներին անցնելու միջոցով, ինչպես նաև 2015-2023 թվականներին ամեն տարի մաքսային հսկողության վերացումն ապահովել են ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերի կայուն հավելում 14,5 մլրդ ամերիկյան դոլարով: ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրն այդ միջոցների հաշվին միջին հաշվով եղել է 24%-ով բարձր», - շարունակել է փոխվարչապետը։

Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության տնտեսական կենտրոններից մեկի ներուժի բացահայտման գիծն ամրագրված է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում, որն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Բարձրագույն  տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով:

Նա հիշեցրել է, որ այդ ռազմավարական փաստաթղթում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հայտարարել են իրենց ձգտման մասին՝ մինչև 2045 թվականը միությունը վերածելու ինքնաբավ, ներդաշնակ զարգացած և բոլոր երկրների համար գրավիչ մակրոտարածաշրջանի, որը կունենա  տնտեսական-տեխնոլոգիական և ինտելեկտուալ առաջատարություն և կպահպանի մասնակից երկրների բնակչության բարեկեցության բարձր մակարդակը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն