Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը. Բատիր Ամանով

3 րոպեի ընթերցում

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ամանովը հայտարարել է, որ Աշգաբաթը մեծ կարևորություն է տալիս Երևանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության և գործընկերության զարգացմանն ու խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքմեն պաշտոնյան հայտարարել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։

Նա հայտարարել է, որ Թուրքմենստանը կարևոր նշանակություն է տալիս նաև տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ 

«Ցանկանում եմ նշել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստից հետո հայ-թուրքմենական կապերն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի են խորացել։ Թուրքմենստանի ռազմավարությունն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ գործընկերության հետագա խորացմանը»,-նշել է Ամանովը։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում առկա գործընկերային հարաբերությունների մասշտաբը և մակարդակը հետզհետե աճում են։

«Թուրքմենստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները տեքստիլ ապրանքներն ու թեթև արդյունաբերական արտադրանքներն են։ Հայաստանից Թուրքմենստան հիմնականում արտահանվում են քիմիական արդյունաբերության, դեղագործական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ»,-նշել է Ամանովը՝ վստահություն արտահայտելով, որ Հայաստանն ու Թուրքմենստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները։

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալը նաև մատնանշել է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև հումանիտար ոլորտներում, այդ թվում՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։ 

Նա նաև հայտնել է, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կան թուրքմեն ուսանողներ։ 

Բատիր Ամանովն իր խոսքում ընդգծել է նաև հայ և թուրքմեն գիտնականների միջև համագործակցությունն ու գործընկերությունը մասնավորապես սեյսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում։ 

Հայերեն Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն