Ստամբուլի քաղաքապետի կալանավորումն ուղեկցվել է ցույցերով ու բախումներով

2 րոպեի ընթերցում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումից հետո ամբողջ գիշեր Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվել են բողոքի ցույցերն ու ոստիկանության հետ բախումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի և գլխավոր դատարանի շենքի մոտ շաբաթ երեկոյան:

Չնայած երրորդ օրն անընդմեջ շարունակվող ցույցերի մեծ մասը խաղաղ է եղել, սակայն դրանք ուղեկցվել են նաև ոստիկանների ու ցուցարարների բախումներով:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի իշխանությունները բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են 323 մարդու, ինչի մասին կիրակի վաղ առավոտյան հայտարարել է Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ավելի վաղ՝ հայտնի դարձավ, որ թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել:

Դատարանը հայտնել է, որ 54-ամյա Իմամօղլուն և առնվազն 20 հոգի բանտարկվել են կոռուպցիոն հետաքննության շրջանակներում, որոնցից մեկն անցած շաբաթ բացվել է նրա դեմ:

Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Իմամօղլուն ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք ստանալու, յուրացումների, անձնական տվյալների ապօրինի գրանցման և ֆինանսական հետաքննության հետ կապված հանրային մրցույթներ կեղծելու համար:

Հայերեն Русский

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է փոխգործակցության հետ կապված հարցեր

Թուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Էքրեմ Իմամօղլուին

Մարտի 31-ի միջոցառումների անոնս

Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության օրակարգով

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողները հայտնի են

Հայաստանի մարմնամարզության առաջնությունում ինձ համար հետաքրքիր էին հատկապես երիտասարդների ելույթները. Հակոբ Սերոբյան

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Թրամփը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմանների վերաբերյալ որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցություններից հետո