Հայաստան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Աբովյանի, Սևանի, Տավուշի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ապարանի, Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում մարտի 22-ին ժամը 17:15-ի դրությամբ ձյուն է տեղում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հայերեն