ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նախարարը շնորհավորել է գործընկերներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումները։ 

Անդրադառնալով 2027 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է այդ խոշոր միջոցառման նախապատրաստական փուլում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը:

Այս համատեքստում կարևորվել է Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած ֆրանսիական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։

«Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի: Մենք տպավորված ենք Փարիզի օլիմպիական խաղերով, որի իրականացումը լավագույն օրինակ էր»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը ևս կանցկացվեն կազմակերպական պատշաճ մակարդակով: 

Նա գործընկերներին իրազեկել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե, խաղերի նախապատրաստման նպատակով առանձին կառույց է ստեղծվելու: 

Նախարարն ընդգծել է՝ խաղերի անցկացման առաջնային նպատակներից են նախապատրաստվելու ընթացքում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հանրության շրջանում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու հանրահռչակումը: Կազմակերպչական աշխատանքների շրջանակում  Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնավորի հետ համագործակցությունը, ինչը, նրա խոսքով, ամրագրված է Սպորտի զարգացման ռազմավարությունում: 

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել իրենց գործունեությունը՝ ուղղված մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը:

Կողմերը քննարկել են կազմակերպչական աշխատանքներում ներառված մասնագետների վերապատրաստմանը և աշխատանքների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում