Գիտություն

ՀՊՄՀ-ում անցկացվեց «Հաջողությունը սկսում է մտածողությունից. կոնֆերանս երիտասարդ առաջնորդների համար» խորագրով միջոցառումը

3 րոպեի ընթերցում

ՀՊՄՀ-ում անցկացվեց «Հաջողությունը սկսում է մտածողությունից. կոնֆերանս երիտասարդ առաջնորդների համար» խորագրով միջոցառումը

«EduTrend» նախագիծը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էին «Հաջողությունը սկսում է մտածողությունից. կոնֆերանս երիտասարդ առաջնորդների համար» խորագրով միջոցառում։  

«EduTrend» նախաձեռնության համահիմնադիր Իսկուհի Ստեփանյանը պատմեց, որ նախագծի նպատակն է երիտասարդների համար հանդիպումներ կազմակերպել տարբեր ոլորտների առաջատարների հետ, որոնք իրենց փորձով կկիսվեն երիտասարդների հետ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիամը Իսպիրյանը։ 

«Շատ ուրախ ենք տեսնել, որ նման միջոցառումների հանդեպ հետաքրքրություն ունեն մեր երիտասարդները։ Միջոցառմանն այսօր մասնակցում են ոչ միայն ՀՊՄՀ-ի ուսանողները, այլ նաև ուսանողներ այլ համալսարաններից»,- նշեց Մարիամ Իսպիրյանը։

Միջոցառումից մեկ շաբաթ առաջ «EduTrend» նախագծի կազմակերպիչները և խոսնակները իրենց տելեգրամյան խմբում հարցեր էին հրապարակել թեմայի շուրջ, և 2-ական հաղթողներ ընտրել յուրաքանչյուր հարցի համար։ Հաղթած մասնակիցները ստացան նվերներ, որոնք պատրաստել էր միջոցառման հովանավորներից մեկը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։

Միջոցառումն ուներ 2 բաժանում․ Ted Talks ձևաչափով ելույթներ և պանելային քննարկում։

Catch Up Production-ի հիմնադիր, High Up Event Agency-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը մեծապես կարևորեց միջոցառման ձևաչափը, որպեսզի յուրաքանչյուր հանդիպում ձանձրալի և ստանդարտ չլինի թե՛ ուսանողների, թե՛ ներկա գտնվողների համար։

«Այդ պատճառով էլ ընտրել ենք Ted Talks-ի ձևաչափը, որպեսզի հնարավորինս ակտիվ կարողանանք ուսանողներին ներգրավել միջոցառմանը: Իսկ առհասարակ «EduTrend»-ի նպատակն է ոգեշնչել մասնակիցներին, որպեսզի նրանք առաջնորդության արժեքները կիրառեն ոչ միայն մասնագիտական, այլև՝ անձնական կյանքում։ Առաջնորդությունը շարունակական սովորելու, ինքնազարգացման և ուրիշներին օգնելու ընթացք է»,-ընդգծեց Մանե Բարեղամյանը: 

Սա  «EduTrend»-ի 2-րդ միջոցառումն է, առաջինը տեղի է ունեցել ՀՊՏՀ-ում  ՝ «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով: 

«Ցանկություն ունենք նաև հանդիպումներ կազմակերպել մարզերում, ուզում ենք մարզերի երեխաներին, երիտասարդներին ևս ներգրավել մեր նախագծում»,-պատմեց  Իսկուհի Ստեփանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում