Հայաստան

Հայաստանում աղքատության ցուցանիշն աստիճանաբար նվազում է. փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աղքատության ցուցանիշն աստիճանաբար նվազում է. փոխնախարար

2023 թվականին միջին աղքատության ցուցանիշը կազմել է 23.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 1.1 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Համեմատության համար՝ 2022 թվականին այդ ցուցանիշները համապատասխանաբար 24.8% և 1.2% էին։ Փոքր քայլերով այս ցուցանիշները նվազում են»,-նշեց Ժամակոչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կառավարության առաջնային թիրախը մինչև 2026 թվականը ծայրահեղ աղքատության վերացումն է։

«Այդ նպատակով արդեն ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգի պիլոտային ծրագիրը, որը փորձարկվում է Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Նոր համակարգով և նոր բանաձևով մենք կգնահատենք անապահովության մակարդակը և կտրամադրենք նպաստներ՝ ավելի հասցեական ու արդյունավետ կերպով։ Համոզված ենք, որ այս մոտեցման արդյունքում ծայրահեղ աղքատության խնդիրը կհաղթահարենք, ինչպես նախատեսված է կառավարության ծրագրում»,-հավելեց Ժամակոչյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում