Մարտի 17-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միանասկան սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանի ասուլիսը։ Թեմա. Հանրապետության 2 մարզում մարտի 17-ից ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանի, Թալին համայնքի Hi-Am (Հայ-Էմ) հիմնադրամի «Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի, Գինեսի ռեկորդակիր 7-ամյա Նարեկ Գլճյանի ասուլիսը։ Թեմա. 7-ամյա Նարեկ Գլճյանը Գինեսի ռեկորդ է սահմանել։ Նա 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով (աջ) անընդմեջ վազել էր՝ 183 անգամ մեկ րոպեում։ Պաշտոնական հավաստագիրն արդեն Հայաստանում է։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ից ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ կանցկացվի պարսից գեղագրության վարպետաց դասընթաց։ Դասընթացը կվարի արվեստի հանրահայտ գործիչ, գեղագրության վարպետ և դասախոս Քուրոշ Մոզաֆարբեյգին։ Ժամանակացույց՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոն՝ 11։00-13։00-ը, Երևանի Կապույտ մզկիթ՝ 14։00-17։00-ը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում