Ադրբեջան

Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում

Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանությունը հայտարարել է Ադրբեջանում Բրիտանիայի առաջին ռազմական կցորդի նշանակման մասին՝ դա անվանելով պատմական քայլ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Այդ պաշտոնում նշանակվել է Գևին Թարբարդը։

«Բրիտանիայի դեսպանատունն ուրախ է հայտարարել լեյտենանտ հրամանատար Գևին Թարբարդի՝ որպես Ադրբեջանում Բրիտանիայի առաջին ռազմական կցորդ նշանակման մասին: Այս պատմական քայլն արտացոլում է Բրիտանիա-Ադրբեջան գործընկերության ամրապնդումը և կընդլայնի պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը», - նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում