ԱՄԷ-ն Թրամփի նամակը հանձնել է իրանական կողմին

3 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անուար Գարգաշը և նրան ուղեկցող էմիրաթյան պատվիրակությունը ժամանել են Իրան և հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ժամանակ Անուար Գարգաշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը փոխանցել է Իրանի ԱԳ նախարարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ 

Նամակի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահի նամակն ուղղված էր Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին:

Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային միջազգային բնույթի հարցերի շուրջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ փորձելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ 

Իրան

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն այցելել էր Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդին: Ուիթքոֆը Թրամփի նամակը փոխանցել էր էմիրաթական կողմին՝ իրանցիներին հասցնելու համար։

Օրերս Իսլամական հեղափոխության առաջնորդը համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Իրանը պատերազմի ջատագով չէ, բայց սպառնալիքի դեպքում վերջնական, վճռական պատասխան կտա»:

«ԱՄՆ նախագահի այն պնդումը, թե իրենք պատրաստ են բանակցել, խաբեություն է համաշխարհային հասարակական կարծիքի համար», - պնդել է Այաթոլլա Խամենեին։

«Իրանը մի քանի տարի ծախսեց միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, սակայն ԱՄՆ նախագահը խզեց գործարքը», - հավելել է Այաթոլլա Խամենեին՝ պարզաբանելով, որ «երբ մենք գիտենք, որ նրանք չեն համապատասխանում բանակցություններին, նման խոսակցությունների կարիք չկա»:

Նա հավելել է, որ եթե Իրանը ցանկանար միջուկային զենք ձեռք բերել, ապա Միացյալ Նահանգները չէր կարող իրենց կանգնեցնել։

Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին՝ իր նախագահության առաջին ժամկետում, միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ․ հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: 

Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու: 

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը