Իրան

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ, և որ մարտի 6-ին նամակ է ուղարկել երկրի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն երկխոսության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox Business Network-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է մարտի 7-ին։

«Ես ասացի՝ հույս ունեմ, որ դուք կբանակցեք, որովհետև դա Իրանի համար շատ ավելի լավ կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը։ Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, որովհետև չի կարելի թույլ տալ ևս մեկ միջուկային զենք», - հավելել է նա։

Նամակն ուղղված է եղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում