Իրանը մոտ օրերս սպասում է Թրամփի նամակին միջուկային ծրագրի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թեհրանն առայժմ չի ստացել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին. այն շուտով կհանձնի միջնորդը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նամակը գրված է, առայժմ մեզ չի հասել: Կա պայմանավորվածություն, որ մոտ ժամանաներս այն Թեհրան  ​​կհասցնի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը», - ասել է նախարարը ճեպազրույցում, որը հեռարձակել է  Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և հավելել էր, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այլ ոչ թե փորձել իրանական միջուկային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ 

Իրան

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան