ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը աճել է 6.3%-ով

2 րոպեի ընթերցում

2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը աճել է 6.3%-ով՝ նախորդ տարվա համեմատ։


«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից՝ մանրամասնելով, որ փոխադարձ առևտրի հիմնական բաշխվածությունը հետևյալ տեսքն ուներ.


 • Ռուսաստան – 55%,
 • Բելառուս – 28.5%,
 • Ղազախստան – 11.4%,
 • Հայաստան – 3.6%,
 • Ղրղզստան – 1.6%։


«2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ընդհանուր առևտրի մեջ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի մասնաբաժինը կազմել է 17%։

Հայաստանի Հանրապետության մասով, փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2024 թվականին կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 25.6%»,- նշվում է պատասխանի մեջ։

Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Հայաստանի փոխադարձ առևտրի ներքին կառուցվածքում ԵԱՏՄ երկրների հետ՝ հայկական արտադրանքի արտահանման 94.6%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, 3.4%-ը՝ Բելառուսին, 1.6%-ը՝ Ղազախստանին եւ 0.4%-ը՝ Ղրղզստանին։

Հայաստանի ներմուծման կառուցվածքի վերլուծությունը ԵԱՏՄ երկրներից ցույց է տալիս, որ հայկական ընկերությունների կողմից ներմուծված ԵԱՏՄ արտադրանքի 98.5%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 1%-ը՝ Բելառուսին, 0.5%-ը՝ Ղազախստանին եւ 0.01%-ը՝ Ղրղզստանին։

Հայաստանի փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծությունը ԵԱՏՄ երկրների հետ ցույց է տալիս, որ 2024 թվականին Հայաստանի արտահանման 44%-ը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել են մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները, իսկ 23.7%-ը կազմել են պարենային և գյուղատնտեսական ապրանքները, որոնք նույնպես զգալի մասնաբաժին են զբաղեցրել Հայաստանի արտահանման կառուցվածքում։

Հայերեն English Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն