ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/03/25
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 10-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 394.73 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 428.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 4.48 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.31 դրամով և կազմել 510.03 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 128.00 դրամով և կազմել 37199.00 դրամ: Արծաթի գինն աճել է 0.98 դրամով և կազմել 412.39 դրամ: