Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից

3 րոպեի ընթերցում

Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ  բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:

«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ,  գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։ Նրա խոսքով՝  ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը: «Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում  ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը:

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ երկրում սկսված բախումները անսպասելի չեն եղել:

Ալ-Շարաան նաև բացատրել է, որ տեղի ունեցածը սպասված խնդիրների շրջանակում է, նկատի ունենալով Լաթաքիայում տարաձայնություններ սերմանելու և շփոթություն առաջացնելու փորձերը նախկին իշխանության կողմնակիցների կողմից:

 Իր հերթին, Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օսմանը կոչ է արել դադարեցնել, այսպես ասած, աղանդավորության հրահրումը, ընդգծելով, որ կան անձինք, ովքեր ապավինում են աղանդավորությանը և հրահրել են անցյալ հինգշաբթի ապստամբությունը սիրիական ափերի մի քանի շրջաններում, որտեղ «ալավիական աղանդավորների մեծամասնությունը սկսել է հակամարտություն և լարվածություն»:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հինգշաբթի օրվանից ավելի քան 700 ալավի խաղաղ բնակիչ է սպանվել, իսկ բռնության հետևանքով զոհվածների ընդհանուր  թիվը հասել է 1018-ի:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում