Հայաստան

ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց օտարերկյա վարորդական վկայականները առանց քննության փոխանակել հայկականով

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց օտարերկյա վարորդական վկայականները առանց քննության փոխանակել հայկականով

Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան օտարերկյա պետությունների իրենց վարորդական վկայականները առանց որակավորման քննություններ հանձնելու փոխանակել ազգային վարորդական վկայականով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարգավորումը հնարավորություն կտա երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներին առանց խոչընդոտների վարել տրանսպորտային միջոց Հայաստանի տարածքում։

ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն այլ երկրներում ստացած վարորդական վկայականներ, այլևս չեն ենթարկվի վարչական պատասխանատվության, եթե այդ վկայականները համապատասխանում են միջազգային չափանիշներին։  

Կարգավորումը թույլ կտա երկքաղաքացիություն ունեցող անձանց առանց իրավական խոչընդոտների վարել իրենց տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում։

Մինչ այժմ ՀՀ վարչական օրենսգիրքը սահմանում էր, որ ՀՀ քաղաքացին չի կարող այլ երկրի վարորդական վկայականով վարել մեքենա Հայաստանի տարածքում, ինչը խնդիրներ էր առաջացնում այն քաղաքացիների համար, որոնք երկքաղաքացիություն ունեն և ժամանակավորապես այցելում են Հայաստան։ 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում