Տնտեսություն

Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարները կավելանան

1 րոպեի ընթերցում

Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարները կավելանան

Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը կբարձրանան, մասնավորապես սիգի բնօգտագործման վճարը 65 դրամի փոխարեն կսահմանվի 200 դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Վերանայում ենք կենդանական աշխարհին վերաբերող բնօգտագործման վճարները: Գրեթե բոլորի դեպքում կրկնապատկում ենք, միայն սիգ ձկնատեսակի դեպքում եռապատկում ենք: Հիմա 1 կգ–ի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոփոխություններով սահմանում ենք 200 դրամ»,–ասաց Սիմիդյանը՝ հավելելով, որ վաղուց վերանայում չի արվել:

Եթե քաղաքացին կամ տնտեսավարողն ունի կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման իրավունք, ապա վճարը պետք է կատարի պայմանագրի կնքման ժամանակ, այլ ոչ թե օգտագործման դեպքում:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում