Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ մեր հարաբերությունները դրական են և գործընկերային․ ՀՀ ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ մեր հարաբերությունները դրական են և գործընկերային․ ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գործընկերային մակարդակում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ դրական են։ Մենք աշխատում ենք իրենց հետ, գործընկերային հարաբերություններ ունենք և շարունակելու ենք», – նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի որդեգրել որևէ ամերիկյան կուսակցության նկատմամբ առանձնահատուկ մոտեցում։

«Մենք երբևէ տարբերակված մոտեցում չենք ունեցել՝ կապված դեմոկրատական կամ հանրապետական կուսակցությունների հետ։ Մենք բալանսը որևէ ձևով չենք խախտում», – հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում