Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, որին մենք աջակցում ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, իսկ դրան Ադրբեջանի արձագանքը դժվար է հասկանալն ու մեկնաբանելը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիլս Ուշակովսն այս մասին խոսել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ունեցած ելույթում: 

Նիլս Ուշակովսը կարևորեց անվտանգային համագործակցության զարգացումը Հայաստանի հետ:

«Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում: Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար»,–ասաց  Ուշակովսը:

Նա շեշտեց՝ Բաքուն մերժում է համագործակցությունը, ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելության ներկայությունը, սակայն Հայաստանը ներկայացրել է առաջարկ՝ սպառազինության փոխադարձ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ: «Եվ սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը: Եվ մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,–շեշտեց ԵԽ պատգամավորը:  

Հայերեն العربية English فارسی Français Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան