Քաղաքականություն

Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել. ԵԽ պատգամավոր

Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: 

Նիլս Ուշակովսը ողջունեց Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը:

«Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել: Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրել իրենց ապագան»,-ասաց նա:

Ուշակովսը հիշեցրեց՝ ԵԽ-ն արդեն հստակ արտահայտել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, սակայն ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերությունների է ձգտում:

«Ակնհայտ է, որ ԵՄ-ին անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի՝ ըստ պահանջների, ըստ առաջնահերթության և ըստ չափորոշիչների»,-ասաց ԵԽ պատգամավորը՝ կարևորելով, որ նաև չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ:

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում