ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է անում հավանություն տալ Ուկրաինայի վերաբերյալ չեզոք բանաձևի նախագծին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​նոտա է տարածել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ կոչ անելով հավանություն տալ  Ուկրաինայի վերաբերյալ իր կողմից ավելի վաղ առաջարկված չեզոք բանաձևի նախագծին և դեմ քվեարկել եվրոպական դաշնակիցների և Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Վաշինգտոնը երկրներին խնդրել է «դեմ քվեարկել ցանկացած այլ բանաձևի կամ ուղղումների», որոնք կարող են ներկայացվել փետրվարի 24-ին։ ԱՄՆ-ն իր կոչը բացատրել է այն բանով, որ իր առաջարկած նախագիծն իրենից ներկայացնում է «հեռանկարային բանաձև՝ կենտրոնացած մեկ պարզ գաղափարի՝ պատերազմի ավարտի վրա»: ԱՄՆ-ն նաև կարծում է, որ ընդունելով իր փաստաթուղթը՝ «ՄԱԿ-ի անդամ երկրները կկարողանան իսկական ազդակ հաղորդել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, որոնց պահպանումը ՄԱԿ-ի առանցքային նպատակն է»։

ԱՄՆ-ն առաջին անգամ է հրաժարվել համահովանավորել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը, որը Ռուսաստանից կրկին պահանջում է դուրս բերել իր զորքերն այդ երկրից և դադարեցնել ռազմական գործողությունները։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի՝ Ուկրաինային սատարող բանաձևի նախագիծը. Reuters

ԱՄՆ-ի առաջարկած փաստաթուղթը չի բովանդակում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հակամարտությունը սկսելու համար։ Տեքստը նաև վիշտ է հայտնում ռուս-ուկրաինական հակամարտությունում մարդկային կյանքի ողբերգական կորստի կապակցությամբ և կոչ է անում շուտափույթ վերջ դնել դրան։

15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելու 3-րդ տարելիցին, կքվեարկի ԱՄՆ-ի առաջարկած փաստաթղթի շուրջ։ Հաստատվելու համար  հարկավոր է առնվազն 9 ձայն, բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան և Ֆրանսիան, չպետք է վետո դնեն նախագծի վրա։ 

Հայերեն Русский

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Թրամփը չգիտի, թե Թեհրանում հատկապես ում հետ է բանակցություններ վարում Վաշինգտոնը

Պենտագոնը մտադիր է Կոնգրեսից 50 միլիարդ դոլար խնդրել անօդաչուների զանգվածային արտադրության համար

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ապօրինի շինությունները քանդվելու են․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի