Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը

3 րոպեի ընթերցում

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը, ընդգծելով, որ դա կրոնական ազատության խախտում է և սպառնում է Երուսաղեմի քրիստոնեական համայնքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլան իր հայտարարության մեջ նշել է, որ այս քայլը վտանգավոր նախադեպ է ստեղծում։

«Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում», – նշված է հայտարարության մեջ։

Փիլայը շեշտել է, որ Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը, ծառայելով որպես հավատքի և արդարության փարոս։ Նա ընդգծել է, որ պատրիարքարանի դեմ իրականացվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրանք են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին։

«Այս անխոհեմ գործողությունը քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման լայնածավալ գործողությունների մի մասն է, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է»,-նշել է Փիլայը։

Խորհուրդը կոչ է անում Իսրայելի կառավարությանը անհապաղ սառեցնել օտարման ընթացակարգերը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը նաև միջազգային հանրությանը, կրոնական և քաղաքական առաջնորդներին հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել՝ քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Սուրբ Երկիրը որպես խաղաղության և համակեցության վայր պահպանելու համար։

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը ահազանգել է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել Հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։

Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում