ԵՏՀ-ն մոնոբլոկային օդորակիչների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 8%` երկու տարի ժամկետով

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մոնոբլոկային օդորակիչների  համար գործող  զրոյական դրույքաչափի փոխարեն սահմանել ներմուծման մաքսատուրքի 8% դրույքաչափ՝ երկու տարվա ժամկետով։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցամամբ՝ Մոսկվայում մեկնարկած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին՝ ԵՏՀ մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Վահագն Ղազարյանն այս կապակցությամբ նշել է, որ ընդունված մաքսատուրքային կարգավորման միջոցառումը միտված է ԵԱՏՄ-ում արագ զարգացող տրանսպորտային օդորակիչների արտադրության ոլորտի աջակցմանը, որը ծառայում է երկաթուղային և ավտոմոբիլային մեքենաշինական ձեռնարկությունների կարիքներին:

Նա ընդգծել է, որ ներկայում տեղական արտադրողները լուրջ  մրցակցային անհավասարության պայմաններում են՝ պայմանավորված ներմուծվող պատրաստի արտադրանքի և դրա բաղադրիչների մաքսատուրքերի միջև առկա անհամամասնությամբ։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ հաճախ պատրաստի օդորակիչների ներմուծումն ավելի էժան է, քան դրանց արտադրությունը ներքին շուկայում։

«Միևնույն ժամանակ, մեր բիզնեսն ակտիվ ներդրումներ է կատարում ոչ միայն օդորակիչների հավաքման ոլորտում, այլև այն տեխնոլոգիաների զարգացման մեջ, որոնք դեռևս բացակայում են, այդ թվում՝ դրանց հիմնական բաղադրիչների արտադրության», – հավելել է Վահագն Ղազարյանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր անց։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն