ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի՝ Ուկրաինային սատարող բանաձևի նախագիծը. Reuters

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը Մոսկվայի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու երրորդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և կրկին Ռուսաստանից պահանջում դուրս բերել իր զորքերն այդ երկրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​ աղբյուրները։ 

Վաշինգտոնը նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների երրորդ տարելիցի կապակցությամբ Մեծ յոթնյակի երկրների (G7) հայտարարության մեջ «ռուսական ագրեսիա» արտահայտության օգտագործմանը։ 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամից, պետք է բանաձևի շուրջ քվեարկի փետրվարի 24-ին։ Երկրները կարող են մինչև քվեարկությունը համահովանավորել բանաձևը։ Դիվանագիտական աղբյուրները նաև հայտնել են, որ բանաձևը հովանավորվում է ավելի քան 50 երկրի կողմից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար, բայց ունեն քաղաքական կշիռ՝ արտացոլելով պատերազմի վերաբերյալ գլոբալ տեսակետը:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին Միացյալ Նահանգները հետևողականորեն համահովանավորել է նման բանաձևեր՝ ի պաշտպանություն Ուկրաինայում արդար խաղաղության։ Առայժմ պարզ չէ, թե այս տարի ինչպես ԱՄՆ-ն կմոտենա այդ հարցին։

Reuters-ը շեշտում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև խորացող տարաձայնությունների ֆոնին ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այն «լեզուն», որը կանոնավոր կերպով օգտագործվում էր ՄԱԿ-ի և G7-ի կողմից 2022 թվականի փետրվարից ի վեր։

The New York Times-ի աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ G7-ն ավելի հակիրճ հայտարարությամբ հանդես գա։

«Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ իրենք ցանկանում են ինչ-որ այլ բան և ավելի հակիրճ, քան նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք արված հայտարարությունը, որպեսզի այն չխոչընդոտի կամ չարգելափակի Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունները», - գրում է պարբերականը։

2022 թ․ փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները, իսկ փետրվարի 24-ին ռուսական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Ուկրաինայի տարածքում։ 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում