Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ. ՀՀ վարչապետ

4 րոպեի ընթերցում

Իրական Հայաստանի գաղափարախոսության համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում: 

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ  և որոշմամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ», - ասաց վարչապետը։ 

Մանրամասնելով թեման՝ Փաշինյանն ասել է, որ 2020 թվականի փետրվարից խոսել  է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ 

«Ինչո՞ւ է դա կարևոր, ինչպե՞ս է ընդգծվում կարևորությունն այս գաղափարախոսական փաստաթղթում։  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց պետք է ընկալեն և, թերևս, ընկալում են որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր, բայց պետք է նաև իրենք իրենց ընկալեն որպես Հայաստանի Հանրապետությունում  հաստատված իրավահարաբերությունների, սահմանադրական կարգի, այսինքն՝ իրավունքների և պարտականությունների համակարգի հիմնադիր։ Իրենք այդ իրավունքների հետ առնչվելիս՝ պետք է արձանագրեն, որ դա իրենց ստեղծածը և իրենց հեղինակածն է, հետևաբար, իրավակարգը, որը պետության մեջ գոյություն ունի, հարազատ է իրենց և իրենց կողմից ստեղծված է։ 

Իմ ընկալմամբ՝ այսօր մենք շատ դեպքերում այս ընկալում չունենք, և շատ դեպքերում պետության ներսում գործող իրավակարգը ընկալվում է որպես ուրիշի կողմից քաղաքացիներին պարտադրված, և սա մեր պետության առաջընթացի կարևորագույն խոչընդոտներից է։ 

Իսկ ինչո՞ւ են մարդիկ այդպես ընկալում։ Ես այս թեմայի մասին շատ եմ մտածել, դրա համար երկու հիմնական պատճառ եմ գտնում։ Առաջինը, որ ՀՀ Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքացիների շրջանում չկա այն ընկալումը, որ սա իրենք են ընդունել. ձեզ հայտնի քաղաքական պատճառով է այդ ընկալումը։ 

Եվ երկրորդը՝ քանի որ մենք դարեր շարունակ ապրել ենք ուրիշների կողմից ստեղծված պետություններում և ուրիշների կողմից պարտադրված իրավակարգի մեջ, այս դարավոր մտածողությունը, նաև իմ նշած հանգամանքների բերումով, արտահայտվում է այսօրվա իրականության մեջ, և շատ դեպքերում մենք մեր պետությունը, նրանում սահմանված իրավակարգը ընկալում ենք այնպես, ինչպես ընկալում էինք, ասենք, 150 տարի առաջ, 200 տարի առաջ այլ պետություններում մեզ պարտադրված իրավակարգը և իրավահարաբերությունները։ 

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe 中文

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը