Տիրան Խաչատրյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանն ընտրել է համակցված խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավ և երկրից չբացակայելու արգելք։
Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2024 թվականի հունվարի 4-ին, այնուհետև կալանավորվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։