Սպորտ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Դուբայի մրցաշարի մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Դուբայի մրցաշարի մեկնարկում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Դուբայի մրցաշարի մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մեկնարկած համանուն մրցաշարի անդրանիկ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 14-րդ ռակետի՝ Միրա Անդրեևայի հետ և զիջեց երկու սեթում` 6:2, 6:1 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում