Կինոյի զարգացման նոր հեռանկարներ. հանդիպում «Եվրիմաժ» հիմնադրամի ղեկավար կազմի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի նախագահ Ռոբերտո Չիկուտոյի և գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է «Եվրիմաժ»-ի հետ համագործակցության հետագա ամրապնդման և շարունակականության ապահովման կարևորությունը։
Ներկայացնելով Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ծրագրերն ու առաջիկա նախագծերը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացմանն ուղղված իրավական դաշտի բարենպաստ փոփոխությունները։ Քննարկվել է նաև տարածաշրջանի երկրների համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումը և մեծացնել հետաքրքրությունը տարածաշրջանային կինեմատոգրաֆիայի հանդեպ: