Լավրովը և Ուշակովը մեկնել են Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը նվիրված կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վերականգնմանը։

«Այսօր նախագահ Պուտինի հանձնարարությամբ Էր Ռիադ են մեկնում արտաքին գործերի նախարար Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ակնկալվում է, որ փետրվարի 18-ին նրանք Էր Ռիադում հանդիպում կանցկացնեն իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, որն ամենից առաջ նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպումը նվիրված կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի  բանակցությունների նախապատրաստման հարցերը։ 

ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ ղեկավարի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

 

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով