Եվրոպա

Մյունխենում 36 վիրավորի պատճառ դարձած վրաերթի կասկածյալը գործել է միտումնավոր

2 րոպեի ընթերցում

Մյունխենում մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը խոստովանել է, որ դա արել է միտումնավոր: Դատախազությունը նշում է, որ նա գործել է՝ ելնելով իր արմատական ​​հայացքներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքի դատախազության ներկայացուցիչ Գաբրիելե Թիլմանը մամուլի ասուլիսում։

«Նա խոստովանել է, որ միտումնավոր է ներխուժել ցուցարարների մեջ…. Նա նշել է այնպիսի դրդապատճառ, որը ես կարող եմ բնութագրել միայն որպես կրոնական», - Թիլմանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ «խոսքն իսլամիստական ​​շարժառիթներով հանցագործության մասին է»։ Դրա հետ մեկտեղ, քննիչները դեռ տվյալներ չունեն, որոնք կվկայեին որևէ ծայրահեղական կամ ահաբեկչական խմբավորմանը նրա անդամակցության մասին։ 

Թիլմանը հավելել է, որ քննիչները շարունակում են պարզել, թե ինչու է կասկածյալն իր համար զոհեր ընտրել արհմիության ցուցարարներին և ինչու է որոշել այդ հանցագործությունը կատարել «այդ օրը, այդ վայրում»:

Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալը գործել է միայնակ։ Քննիչներն ստուգում են նրա գրագրությունները մեսենջերներում՝ պարզելու՝ արդյոք նրա շրջապատից որևէ մեկն իմացել է հանցագործություն կատարելու նրա մտադրության մասին: Նա փետրվարի 15-ին դատարանի առջև կկանգնի կալանավորման համար։

Հանցագործության հետևանքով տուժել է առնվազն 36 մարդ: Ըստ քաղաքային ոստիկանական վարչության պետի տեղակալ Քրիստիան Հուբերի՝ ոստիկանությունը չի բացառում, որ տուժածների թիվը կարող է աճել։ Երկու հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ութ հոգի ծանր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում։ Եվս տասը միջին ծանրության վնասվածքներ ունեն։ Մնացածները թեթև վնասվածքներ են ստացել։

Հուբերը հավելել է, որ տուժածների մասին տվյալները կարող են վերջնական չլինել, քանի որ բացառված չէ, որ ցուցարարներից ոմանք բժշկական օգնության չեն դիմել։

Հայերեն Русский

Podcast. Մանկական գրքի 4-րդ փառատոնը երեխաներին կտեղափոխի գրականության թագավորություն. ի՞նչ նորություններ են սպասվում սիրված տոնին

Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկերից մեկն է. մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին