Սուրեն Պապիկյանն ու Պալ Ջոնսոնը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: