Ռյուտեն կարևոր է համարում Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացներում

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը հաջողված է համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկին։

«Հստակ տպավորություն է ստեղծվել, որ հեռախոսազրույցը հաջող է անցել: Մենք բոլորս խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում», - ասել է Ռյուտեն:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում։ 

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան մեծապես ներգրավված լինի այն ամենում, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ», - ընդգծել է նա։

Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Թրամփը հնարավոր է համարել, որ Պուտինի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։

Միացյալ Նահանգներ

Թրամփը պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև իր ուկրաինացի գործընկերոջ հետ։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը և Զելենսկին մանրամասներ են հայտնել իրենց հեռախոսազրույցից

 

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը