Միացյալ Նահանգներ

Թրամփը պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում

1 րոպեի ընթերցում

Թրամփը պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին հայտնել է փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում։

Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ, հավանաբար, կայցելի Ռուսաստան և Պուտինին կսպասի ԱՄՆ-ում։

«Ի վերջո, մենք ակնկալում ենք հանդիպել։ Ըստ էության, մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, իսկ ես կմեկնեմ այնտեղ։ Եվ մեր առաջին հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում», - նրա խոսքերն է մեջբերում POLITICO-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրան վերջ տալու նպատակով բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում