ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել Չինաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցները

2 րոպեի ընթերցում

Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումից բացի, Միացյալ Նահանգները կարող է նաև այլ սահմանափակող միջոցներ կիրառել Չինաստանի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

«Այո, անպայման, եթե նրանք շարունակեն խաբել և գողանալ», - ասել է նա՝ պատասխանելով Պեկինի դեմ նոր միջոցներ ձեռնարկելու հնարավորության մասին հարցին։

Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը։

Միացյալ Նահանգներ

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ 10% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը՝ 30 օրով կասեցվել

Ըստ Սպիտակ տան՝ առաջիկա օրերին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծինփինի հետ։ 

Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել՝ 15% մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ածխի և հեղուկացված բնական գազի նկատմամբ և 10% մաքսատուրքեր՝ նավթահումքի, գյուղտեխնիկայի և որոշ մեքենաների նկատմամբ։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից ներկրվող այս ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ին։ 

Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման դեմ

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին