Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովում անհետ կորած զինծառայողների հարազատների և պետական պատկան մարմինների մասնակցությամբ փակ քննարկումը տևել է շուրջ 5 ժամ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է որոշ մանրամասներ: 

 «Կոնստրուկտիվ քննարկում էր, և շատ կարևոր էր բոլորիս համար»,–ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ քննարկումը շարունակություն ունի:

Նրա վստահեցմամբ՝ մեկ ամիս հետո կրկին հանդիպում է լինելու, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած: Քոչարյանի խոսքով՝ այդ ընթացքում անելիք ունեն բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ Ազգային ժողովը: 

Ըստ Քոչարյանի՝ քննարկմանը եղել են անհետ կորած զինծառայողների ծնողներ, որոնք բավարարված չեն եղել իրենց բարձրաձայնած հարցերի պատասխաններով:

«Կարծում եմ՝ այս ամենի մեջ պետք է սիրտ ու հոգի դրվի: Կարծում եմ՝ անելիք ունենք և պետք է անենք: Եթե կարելի է մեկ ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար: Բարդագույն խնդիրներ են: Հեշտ է ասել՝ գերիներին պետք է գտնել, փոխանակել անհետ կորածներին: Այնքան ցավոտ ու խնդիրներ առաջացնող պրոցեսներ են եղել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց լուծումների ամբողջացման ճանապարհին պետք է գտնենք անցնելիք ճանապարհը միասին անցնելու հնարավորություն»,–նշեց Քոչարյանը:

Փակ քննարկման միայն մեկնարկի հատվածն էր բաց:  «Այսօր այս քննարկման շնորհիվ բոլոր հարցերի պատասխանները չենք կարողանալու ստանալ: Եվ պետք է պրոցեսը շարունակվի: Ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ ընկալումը մեր գործընկերների, բոլորի մոտ կա»,–նշել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկմանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազայանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլ պաշտոնյաներ: 

 

 

 

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին