Նորվեգիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է ՀՀ–ի ժողովրդավարական ուղուն բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում

3 րոպեի ընթերցում

Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին կարևորել է Հայաստանի բռնած ժողովրդավարության ուղին՝ շատ բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում: Ղարահխանին նման դիրքորոշում հայտնեց Հայաստան այցի շրջանակում «Արմենպրես»-ի հետ զրույցում:  

«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական հարևաններ ունի, բայց այն միակ երկիրն է, որն իսկապես ցանկանում է առաջ գնալ ժողովրդավարությամբ, հակակոռուպցիոն և ճիշտ արժեքներով: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել՝ կիսվելով նրանով, թե ինչպես է մեր երկիրը կառուցվել այդ արժեքների վրա»,–ասաց Նորվեգիայի խորհրդարանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության հնարավոր ուղղություններին:  

Նա նշեց նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորության մասին: Ղարահխանին ընդգծեց՝ Նորվեգիան նավթի և գազի առումով կարևոր երկիր է, բայց նաև ցանկանում է ապագայում ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում։ 

Ղարահխանին շեշտեց՝ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց կիսում է նույն արժեքները, ինչ ԵՄ-ն։  

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հետ կապված որոշակի գործընթացներին ու ակնկալիքներին՝ նա դա դրական գնահատեց:

«Եթե ուզում եք լինել ԵՄ անդամ, պետք է աշխատեք։ Պետք է աշխատեք՝ հավաստիանալու, որ ձեր երկիրը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, գենդերային հավասարության, մարդու իրավունքների վրա»,–ասաց Նորվեգիայի խորհրդարանի նախագահը: 

Նորդիկ–Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակները, փոխխոսնակները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ վարչապետի ու նախագահի հետ: Նրա խոսքով՝ իր գործընկերները, որոնք ԵՄ անդամ են, Հայաստանի ԱԺ նախագահին իրենց աջակցությունն են հայտնել առ այն, որ կանեն ամեն ինչ՝ խթանելու գործընթացը Հայաստանի բռնած ճանապարհին: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այս գործընթացում միջազգային հանրության հնարավոր անելիքների ու դերակատարության վերաբերյալ հարցին՝ Նորվեգիայի խորհրդարանի նախագահն ասաց. «Ձեր ուղին դեպի եվրատլանտյան լուծում կախված է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններից: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դրդի՝ հասնելու խաղաղության»:

Նա ընդգծեց խաղաղության վերաբերյալ համաձայնության հասնելու կարևորությունը: 

Ղարահխանին նկատեց՝ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գնալով քչանում է, և ժողովրդավարական երկրները, ինչպիսին Հայաստանն ու Նորվեգիան են, պետք է աջակցեն միմյանց:  

Հայերեն English Français Русский

Իսրայել պաշտպանության բանակը հայտնել է 2023 թ. հոկտեմբերից ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերում 842 զոհի մասին

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

Հայաստանը Չինաստանի հետ համագործակցության շատ դինամիկ փուլում է. վարչապետ

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդն սկսել է ընդլայնված կազմով նիստը

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ցեղասպանության փաստն անժխտելի է ու անքննելի․ Նիկոլ Փաշինյան

Մուրճը քաղաքական սիմվոլ է և ոչ ոքի գլխին չի ջարդվել. վարչապետ

Վաշինգտոն այցի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում նախատեսված չէ

Վաշինգտոնում ավիավթարի նախորդ օրը մեկ այլ ինքնաթիռի օդաչու հայտնել է ուղղաթիռի հետ բախման վտանգի մասին. The Washington Post