Դատարանը մեղավոր է ճանաչել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ 

Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին։ 2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Մամիկոն Ասլանյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ 

Հայերեն Español

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը