Մոսկվան չի տեսնում Կիևի և Արևմուտքի պատրաստակամությունը խաղաղ բանակցությունների համար․ Լավրով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Ուկրաինայի և Արևմուտքի կողմից իրական գործողություններ չի տեսնում, որոնք վկայում են խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Չնայած խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին ավելի բարձր հնչող խոսակցություններին՝ ոչ մի գործնական քայլ, որը վկայում է Կիևի և Արևմուտքի իրական պատրաստակամության մասին, օբյեկտիվորեն չի նկատվում»,- Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստ»-ին։