Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն

2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 2024 թվականի դեկտեմբերի 12-13-ին 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ և կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են տարվա ամենանշանավոր միջոցառումներից մեկին՝ Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։  400 000 բնակչություն ունեցող Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող կրիպտո և գեյմինգ տեխնոլոգիական կենտրոն և իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում:  

Այս տարվա մրցանակաբաշխությունն իր մասշտաբներով գերազանցել է նախորդ բոլոր մրցանակաբաշխությունները, քանի որ այս տարի ներկայացվել են հարյուրից ավելի բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա գրված խաղեր։

Միջոցառման սկզբում Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանը ներկայացրել է Ortak NFT marketplace-ի նորարարությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 600 հյուր աշխարհի տարբեր երկրներից: B.F.T.H. Arena Awards-ն լուրջ հնարավորություն է առցանց խաղեր ստեղծողների, դիզայներների, սկսնակ և փորձառու մասնագետների համար: Շահած միջոցներն ուղղվում են հաղթող նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելուն:

Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում լավագույններն ստացել են իրենց մրցանակները։

Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաև PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս դասի բնակարանն էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի և Ortak NFT marketplace-ի հետ համատեղ:

Հյուրերին անակնկալ ելույթով զարմացրել է  2000-ականների գերաստղ Անասթեյշան:

Մրցանակաբաշխությանը հանդես է եկել  մեծ ճանաչում ունեցող DJ Martin Garrix-ը, որը գլխավորում է  ամենամյա TOP 100 DJ ցանկը։

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն