Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 2024 թվականի դեկտեմբերի 12-13-ին 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ և կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են տարվա ամենանշանավոր միջոցառումներից մեկին՝ Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։ 400 000 բնակչություն ունեցող Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող կրիպտո և գեյմինգ տեխնոլոգիական կենտրոն և իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Այս տարվա մրցանակաբաշխությունն իր մասշտաբներով գերազանցել է նախորդ բոլոր մրցանակաբաշխությունները, քանի որ այս տարի ներկայացվել են հարյուրից ավելի բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա գրված խաղեր։
Միջոցառման սկզբում Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանը ներկայացրել է Ortak NFT marketplace-ի նորարարությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 600 հյուր աշխարհի տարբեր երկրներից: B.F.T.H. Arena Awards-ն լուրջ հնարավորություն է առցանց խաղեր ստեղծողների, դիզայներների, սկսնակ և փորձառու մասնագետների համար: Շահած միջոցներն ուղղվում են հաղթող նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելուն:
Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում լավագույններն ստացել են իրենց մրցանակները։
Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաև PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս դասի բնակարանն էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի և Ortak NFT marketplace-ի հետ համատեղ:
Հյուրերին անակնկալ ելույթով զարմացրել է 2000-ականների գերաստղ Անասթեյշան:
Մրցանակաբաշխությանը հանդես է եկել մեծ ճանաչում ունեցող DJ Martin Garrix-ը, որը գլխավորում է ամենամյա TOP 100 DJ ցանկը։