Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ցանկացած ժամանակ», երբ հարմար լինի Ռուսաստանի ղեկավարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում։ 

«Ցանկացած ժամանակ, երբ նրանք ցանկանան», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան  հարցրին:

Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնել է հունվարի 20-ին։ Նույն օրը նա հայտարարել էր, որ Պուտինի հետ իր զրույցը «կարող է տեղի ունենալ շատ շուտով»։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն իր թիմին հանձնարարել է հեռախոսազանգ կազմակերպել Ռուսաստանի ղեկավարի հետ երդմնակալությունից հետո առաջին օրերին։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հանձնարարել է Պուտինի հետ զրույց կազմակերպել իր երդմնակալությունից հետո. CNN

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի նախապատրաստական ​​աշխատանքներ դեռ չեն ընթանում։

Վերջին անգամ Պուտինը և Թրամփը հեռախոսով զրուցել են 2020 թվականի հուլիսի 23-ին։

Միևնույն ժամանակ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ հավանական է համարում Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը, եթե Մոսկվան չնստի Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունների սեղանի շուրջ:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին