Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պահանջված է համարել Հայաստանի արտաքին գործերի նախարարության  հետ համագործակցության ակտիվացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով հունվարի 21-ին հրավիրված համատեղ ասուլիսին։ 

«Ես անպայման կօգտվեմ Արարատ Միրզոյանի այսօրվա հրավերից՝ այցելելու Երևան, ինչպես նաև մենք կվերսկսենք ու կպահպանենք պարբերական երկխոսությունը փոխարտգործնախարարների միջև։ Պայմանավորվել ենք մոտ ժամանակներս պատրաստել հերթական երկամյա խորհրդատվությունների ծրագիրը  երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև»,-նշեց Լավրովը։

Նրա խոսքով՝ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզում ռուսական հյուպատոսական ներկայության։

«Մենք ելնում ենք նրանից, որ դիվանագիտական ներկայացուցչությունների թվի ընդլայնումը համապատասխանում է մեր երկրների փոխադարձ հետաքրքրություններին»,-համոզմունք հայտնեց ՌԴ արտգործնախարարը։ 

Հունվարի 21-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել էր Երևան։ 

Հայերեն Русский Türkçe

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով