Հայաստանի ԱԳ նախարարի հետ բաց քննարկում ենք ունեցել և մի շարք հարցերում հասել փոխընդունելի հանգուցալուծման․ Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ բաց քննարկում են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների գործնականում ողջ սպեկտրի վերաբերյալ և մի ամբողջ շարք հարցերում հաջողվել է հասնել փոխընդունելի հանգուցալուծման։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով հունվարի 21-ին հրավիրված համատեղ ասուլիսին։ 

«Մեր միջև պահպանվում է պարբերական երկխոսությունը բարձրագույն մակարդակով։ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը մեկ անգամ չէ, որ հանդիպել են անցած տարվա աշնանն ու ձմռանը, օրերս տեղի ունեցավ հեռախոսազրույց։ Մենք Արարատ Միրզոյանի հետ համամիտ ենք, որ նմանատիպ շփումները ղեկավարների միջև ուղղորդում են հետագա համագործակցության զարգացումը երկու երկրների, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Մեր կողմից մենք ընդգծել ենք հավատարմությունը Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ  համալիրին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում, որը ձևակերպված է երկկողմ մակարդակով և մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,-նշեց Լավրովը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև ձևավորված երկարամյա փոխշահավետ կապերը պահանջված կմնան և բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական,մշակութային և հումանիտար, փոխշահավետ ուղղություններով համագործակցությունը կշարունակվի։ 

Հայերեն العربية English Français ქართული Русский Türkçe

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով