Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։ 

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ անախորժություններ է ունենալու», - լրագրողներին ասել է Թրամփն Օվալաձև աշխատասենյակ վերադառնալիս:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պատրաստվում է հանդիպել իր ռուս գործընկերոջը, և հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գործարք կնքել։

«Մենք կփորձենք այս ամենն ավարտել հնարավորինս շուտ։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը երբեք չպետք է սկսված լիներ», - ասել է Թրամփը։

«Շատերը կարծում էին, որ պատերազմը կավարտվի մոտ մեկ շաբաթում, բայց այն արդեն երեք տարի է ձգվում», - նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այս ամենը մեծապես ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա, այդ թվում՝ գնաճի տեսքով:

Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն ասել է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել պատերազմին վերջ տալու համար։

«Զելենսկին ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր արագ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։

Մարկո Ռուբիոն, որի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում արդեն հաստատվել է Սենատի կողմից, հայտարարել է, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից։  

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից