Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հունվարի 20-ին միաձայն հաստատել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռուբիոյի օգտին քվեարկել է 99 սենատոր։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Ռուբիոն դարձել է նոր վարչակազմի առաջին թեկնածուն, որը հաստատվել է Սենատի կողմից։

53-ամյա Ռուբիոն, ըստ Reuters-ի, Չինաստանի լուրջ քննադատն է և Իսրայելի ջատագովը։ Իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր քաղաքականության ուղղությունը, որպեսզի խուսափի Չինաստանից ավելի մեծ կախվածությունից։ Ռուբիոն նաև խոստացել է ամուր արտաքին քաղաքականություն՝ կենտրոնացած ամերիկյան շահերի վրա։

ԱՄՆ նոր պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է լինի Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցումը՝ շեշտելով, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից։ 

Ռուբիոյի ծնողները Կուբայից եկած ներգաղթյալներ են. նա լատինամերիկյան արմատներով առաջին մարդն է, որ զբաղեցնում է ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում