Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառում դրանց հնարավորությունը տարվա ընթացքում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այս մասին ասաց 2024 թվականն ամփոփող ասուլիսում: 

«Հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, թե չեն լինի, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է»,–ասաց նախարարը: 

Թե տարվա ընթացքում Հայաստանն ինչ բնույթի, ինչ ուժերի, միջոցների ներգրավվածությամբ զորավարժություններ կունենա, կախված կլինի ընթացիկ տարվանից: Այս պահին նախարարը ձեռնպահ մնաց դրա մասին տեղեկատվություն տալուց:

Պապիկյանը հայտնեց. «Ունենք քննարկումներ՝ տարբեր միջազգային գործընկերների հետ տարբեր համատեղ զորավարժություններ անցկացնելու: Լիահույս եմ, որ դրանք կհաջողվեն և տեղի կունենան: Ընթացիկ մարզումներ և զորավարժություններ նույնպես պլանավորված են»:  

 

Հայերեն English Español Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր