Ռուսաստան

Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) ներկայացված է ոչ բոլոր երկրների կողմից, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային տնտեսության և քաղաքականության համար, այնպես որ այդ մարմնի բարեփոխումն անհրաժեշտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի բարեփոխմանը, ապա այո, դա անհրաժեշտ է, որովհետև այն երկրները, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային տնտեսության, համաշխարհային ֆինանսների, համաշխարհային քաղաքականության, ռազմական բնագավառում, բնավ ոչ բոլորն են ներկայացված ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հատուկ իրավունքները չեն կարող կասկածի տակ դրվել, ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Մենք նաև կողմ ենք ՄԱԿ-ի բարեփոխմանը, բայց կան այնպիսիք, որոնք ասում են, թե ամենագլխավոր անարդարությունը որոշ երկրների մշտական ​​անդամակցությունն է Անվտանգության խորհրդին վետոյի իրավունքով, - նշել է Լավրովը:- Մենք բազմիցս բացատրել ենք, որ այո, դա հատուկ մեխանիզմ է, որն ավելի վաղ նախկին  կառույցներում բացակայել է, որովհետև ոչ մի տեղ չեն եղել  նման կառույցներ, որտեղ որևէ մեկն ունենար հատուկ իրավունքներ: Բայց Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների մեխանիզմի ստեղծումը դարձել է Ազգերի լիգայի փորձից քաղված դասի արդյունք, որտեղ բոլորն ունեին մեկ ձայն, և դա թույլ չէր տալիս ոչ թե լրացուցիչ արտոնություններ տալ մեծ տերություններին, այլ թույլ չէր տալիս խոշոր երկրներին, որոնք օբյեկտիվ պատճառներով ավելի ազդեցիկ էին, իրականացնել իրենց հատուկ պատասխանատվությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում